31/07/2014 18:54
Կոնվերս Միավորներ ծրագիր. 200-ից ավելի հաճախորդ ստացել է տարատեսակ նվերներ
Կոնվերս Բանկի Կոնվերս Միավորներ բոնուսային ծրագրի շրջանակներում կուտակված և նվերներով փոխանակված միավորների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 1.000.000-ը: 200-ից ավելի հաճախորդներ ստացել են տարատեսակ նվերներ՝ համակարգչային և կենցաղային տեխնիկա, զարդեր, տան համար նախատեսված աքսեսուարներ և իհարկե ավիատոմսեր: Այս մասին հայտնում են բանկի լրատվական ծառայությունից:
Նվերները կարելի է ընտրել բանկի կայքում, իսկ բոնուսային միավորները կուտակելու համար անհրաժեշտ է պարզապես գնումներն ու վճարումները իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով:
«Կոնվերս Բանկի ակցիաները նախագծված են պլաստիկ քարտերով գնումներ և վճարումներ կատարելու մշակույթը Հայաստանում զարգացնելու, ինչպես նաև բանկի հաճախորդների համար բազմատեսակ արտոնություններ, հարմար և շահավետ առաջարկներ ստեղծելու համար: Այսպիսով Կոնվերս Միավորներ ծրագիրը միանշանակ կարելի է հաջողված համարել», - պատմել է Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:
Կոնվերս Միավորներ ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ անկանխիկ ծախսված յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 1 միավոր, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր: Նվերների ամբողջական ցանկին և ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում: