31/07/2014 10:56
ԴԱՀԿ-ն պարզաբանում է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցածը (Տեսանյութ)
ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն անդրադարձել է նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցածին` տարածելով հաղորդագրություն և տեսանյութ:
ԱՆ ԴԱՀԿ ծառայության հաղորդագրության մեջ ասված է.
«Հուլիսի 29-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից որոշում է կայացվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲ ընկերությանը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Ծիծեռնակաբերդ զբոսայգում գտնվող մարզահամալիրից վտարելու մասին, որի համար հիմք է հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածը:
Ինչ վերաբերում է պարտապանի ծանուցված չլինելու մասին պնդմանը, ապա տեղեկացնում ենք, որ որոշումը հարկադիր կատարողի կողմից ներկայացվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի լիազորված անձին՝ Արմինե Հակոբյանին, ով ծանոթացել է որոշմանը, սակայն հրաժարվել է ստորագրել այն:
Փաստի առիթով ներկայացվում է տեսանյութ՝ առանց մեկնաբանության»:
Նախորդող հրապարակում` ԴԱՀԿ-ն Համալիրում գույքագրում է կատարել ու կապարակնքել սենյակները. Խոսնակ