31/07/2014 15:17
Երազանքների թիմը` ըստ ESPN-ի լրագրողների
ESPN-ի լրագրողները կազմել են երազանքների թիմի իրենց կազմը` հավաքված բացառապես «Բարսելոնի» ու «Ռեալի» ֆուտբոլիստներից:
Այդ թիմում ընդգրկվել են կատալոնյան ակումբի 4 և մադրիդյան ակումբի 7 ֆուտբոլիստներ:
«Բարսելոնից» ընտրվել են Կլաուդիո Բրավոն, Հերարդ Պիկեն, Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը, իսկ «Ռեալից»` Ֆաբիո Կոենտրաուն, Ռաֆայել Վարանը, Ալվարո Արբելոան, Տոնի Կրոոսը, Սամի Խեդիրան, Գարետ Բեյլը և Քրիշտիանու Ռոնալդուն:
Երազանքների թիմի գլխավոր մարզիչ է անվանվել Կառլո Անչելոտտին: