31/07/2014 19:06
ԱՎԾ. Պարենային ապրանքների 2.1 տոկոս գնանկում է արձանագրվել
2014- հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրկան ծառայությունը:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 23.8-0.3% գնանկում, իսկ 8-ում` 0.2-1.6% գնաճ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014-ի հուլիսին, 2013-ի հուլիսի համեմատ, արձանագրվել է 24.0%, իսկ 2014-ի հունիսի համեմատ` 23.8% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է սմբուկի` 62.6%, կանաչ պղպեղի` 51.6%, կանաչ լոբու՝ 48.6%, լոլիկի` 39.8%, կարտոֆիլի` 29.6% գնանկումով:
2014-ի հուլիսին, հունիսի համեմատ, կաղամբի գինը նվազել է 22.5%-ով, գազարինը` 20.5%-ով, գլուխ սոխինը`4.1%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, վարունգինը՝ 1.9%-ով, ճակնդեղինը` 1.8%-ով. հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.8% և կանաչ սոխի՝ 8.0% գնաճ: