31/07/2014 12:00
Վարչապետը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց աշխատել
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ վերջերս հրապարակված ՄԱԿ-ի մարդկային զարգացման մասին զեկույցին, որտեղ, ըստ վարչապետի, Հայաստանը էական փոփոխություն չի արձանագրել և ինչպես անցած տարի` 87 տեղում է:
Վարչապետը գտնում է, որ Հայաստանի խնդիրը կապած է կրթության ոլորտի հետ:
Հ. Աբրահամյանը հանձնարարեց Կրթության և գիտության նախարարին աշխատել և ուշի ուշով հետևել զարգացումներին. ևս մեկ ասպեկտ գոյություն ունի, այն է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս աշխատանք ունի անելու:
«Եթե ՄԱԿ-ի զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով և մենք առաջ ենք անցնում Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»,- ասաց ՀՀ վարչապետը: