31/07/2014 15:21
Մեծացվում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրին (առաջինը հաջողությամբ ավարտվել է 2013թ. վերջին), որը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն. նպատակն է բարձրացնել պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը՝ խթանելով կառավարման համակարգի արդյունավետությունը,
Հավանություն է տվել նաև ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության լրացմանը, որով նախանշված հեռանկարային ոլորտների շարք կներառվի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, ինչի շնորհիվ կբարձրանան թողարկվող արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ մեծացնելով արտահանման ծավալը: