31/07/2014 20:06
«Կումայրի կաթ» ընկերության «Լոռի» պանրի արգելանքը հանվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «Կումայրի կաթ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Այս մասին տեղեկացնում են ԳՆ ՍԱՊԾ-ից՝ նշելով, որ նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը, «Կումայրի կաթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը (25.07.2014թ N01-28) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի հուլիսի 31-ի որոշմամբ վերացվել է:
Նախորդող հրապարակում՝ Արգելվել է «Կումայրի կաթ» ընկերության «Լոռի» պանրի արտադրությունը