31/07/2014 15:06
Լավրով. Հայաստանը մոտակա ժամանակներս կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի գործընկերների հետ սերտ կապերի ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններից է:
Eurasianews-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ Հայաստանը մոտակա ժամանակներում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:
Նրա խոսքով` միությունը բաց է նաև ԱՊՀ այլ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիայի սկզբունքները, առաջին հերթին, հարևան երկրների, այդ թվում Տաջիկստանի:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը, որը պետք է ուժի մեջ մտնի 2015-ի հունվարի 1-ից: