31/07/2014 12:30
Արցախում դիվերսիա է եղել. Զոհվել է ՊԲ երկու զինվոր
Այսօր հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք, գործողության հետևանքով, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: