31/07/2014 12:24
ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոկայանատեղիի վրա (Տեսանյութ)
Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում ինքաթիռը ընկել է առևտրային կենտրոններից մեկի ավտոկայանատեղիի վրա, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռի ղեկին գտնվող 80-ամյա կինը:
NTV.ru-ի փոխանցմամբ, ինքնաթիռում գտնվող երկրորդ ուղևորուհին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը թռչելիս հարվածել է առևտրային կենտրոնի կառույցներից մեկին և ընկել ավտոկայանատեղիի վրա:
Նշվում է, որ ինքնաթիռը թռչել է Ռիվերսայդից և պետք է վայրէջք կատարեր Սան Դիեգոյի օդանավակայանում: