31/07/2014 19:19
Սերբիայում Պուտինի անունով սրճարան է բացվելու
Սերբիայի Նովի-Սադ քաղաքում օգոստոսի 4-ին բացվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող սրճարանը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, սրճարանի սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը հայտարարել է, որ Նովի-Սադում կան շատ մարդիկ, ովքեր հարգում են Պուտինին:
Պաշտոնապես Պուտինի անունը կրող սրճարանը առաջին այցելուներին կսկսի ընդունել արդեն օգոստոսի 4-ին:
Նշվում է, որ մինչ այդ, Նովի-Սադի ֆուտբոլային ակումբ հրավիրել էր Լուգանսկի ժողովրդական հանրապետության թիմին ընկերական հանդիպման: