31/07/2014 11:03
Վալերի Օսիպյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասնակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում կատարվել են քննչական գործողություններ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնի պետ Լուսինե Մարգարյանը:
«ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, 2014թ. հուլիսի 30-ին, որպես վկա հարցաքննության է կանչվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ում մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ:
Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով` այլ տեղեկությոններ հայտնել չենք կարող»,-ասաց նա:
Վ. Օսիպյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործի առնչությամբ հարցերին պատասխանել չի կարող, քանի որ դեռևս նախաքննություն է ընթանում: