31/07/2014 15:52
ԱՄՆ-ում կանայք, նետվելով գնացքի տակ, կենդանի են մնացել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Բլումինգտոն քաղաքում երկու կին հրաշքով կենդանի են մնացել՝ հայտնվելով գնացքի անիվների տակ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, կանայք փորձում էին անցնել լճի վրայով, օգտագործելով երկագծային կամուրջը, երբ հանկարծակի կամրջի վրա հայտնվում է գնացքը: Մեքենավարը մի քանի անգամ ազդանշան է տվել՝ փորձելով զգուշացնել կանանց, սակայն արագությունը շատ մեծ էր և նա չէր կարողացել արգելակել:
Այդ պահին կանանցից մեկը պարկում է ռելսերի վրա, իսկ մյուս կինը, տեսնելով ընկերուհու արարքը, հետևում է նրա օրինակին:
Նշվում է, որ կանայք ոչ մի վնասվածք չեն ստացել և արագ փախուստի են դիմել դեպքի վայրից: