31/07/2014 13:18
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտադրել է «ՅՈՒԿՕՍ»-ին վճարել 1,86 մլրդ եվրո
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերին վճարել 1,86 մլրդ եվրո փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-ին:
Հայցվոր կողմը պահանջում էր 98 մլրդ ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել ՄԻԵԴ մեծ պալատում երեք ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով Ռուսաստանին պարտադրել է վճարել 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Դատական գործընթացը սկսվել է 2005 թ., 2003 թ. պետությունը «ՅՈՒԿՕՍ» ընկերությանը մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Ընկերության նախագահը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով 2005 թ., ապա 2013 թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Հաագայի դատարանի որոշման համաձայն՝ ընկերությանը պետք է վճարվի 50 մլրդ 20.87 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ թվում դրամական փոխհատուցում պետք է ստանա կիպրական «Hulley Enterprises» ընկերությունը՝ 39.9 ԱՄՆ միլիարդ դոլար, «Yukos Universal» ընկերությունը՝ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, կիպրական «Veteran Petroleum» ընկերությունը՝ 8.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախորդող հրապարակում՝ «ՅՈՒԿՕՍ»-ը կարող է որպես փոխհատուցում ստանալ ռուսական արվեստի գործերը
Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար