01/08/2014 13:09
Ալժիրի կործանված ինքնաթիռի զոհերի ինքնությունը պարզելը կարող է տարիներ տևել
Մալիի հյուսիսում կործանված ալժիրական ինքնաթիռի վթարի զոհերի ինքնության պարզումը կարող է տարիներ տևել: Այս մասին հայտարարել է Ալժիրի ոստիկանապետը: Հաղորդում է Interfax.ru-ն:
«Շատ վաղ է խոսել անձերի հաստատման մասին, այդ գործընթացը կարող է շաբաթներ, ամիսներ և անգամ՝ տարիներ տևել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Ալժիրի «Air Algerie» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը կործանվել է հուլիսի 24-ին՝ Մալիի հյուսիսում: Օդանավավի բոլոր` 116 ուղևորնեն, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամները զոհվել են: