01/08/2014 14:26
Առողջապահության նախարարը` մարզային բուժծառայողների խնդրի մասին
Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամբողջացրեց իր 100-օրյա աշխատանքը, մասնավորապես անդրադարձավ մարզային բուժհիմնարկներին, բուժաշխատողներին` պատասխանելով «վերազինված մարզային հիվանդանոցներում գրագետ մասնագետներ չկան» հարցադրմանը:
Նա չժխտեց, որ նման խնդիր կա, սակայն նշեց, որ ոչ միայն անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներով հագեցնել բուժկենտրոնները, այլև` նոր մոտեցումներով և կադրային հագեցվածությունը պետք է համահունչ լինի նոր սարքավորումներին:
Կառավարության միջնաժամկետ ծարգրում, ըստ նախարարի, կադրերի վերապատրաստումների մասով մոտեցում կա և մարզային բժիշկները վերապատարստումներ կանցնեն: Արդյոք կլինեն վերապատրաստումները համատարած, թե ոչ, նախարարը կոնկրետ չնշեց, ներկայացրեց իր մոտեցումը, այն է` մարզային կենտրոններում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող բժշիկներ են պետք:
Արմեն Մուրդյանը չցանկացավ պատասխանել մարզային բժիշկների` հետագայում չհաստատվող ախտորոշումների վերաբերյալ հարցին:
Բանախոսը շեշտեց, որ բժիշկների հետդիպլոմային մասնագիտացումից հետո, նաև անհրաժեշտ է շարունակական բժշկական կրթություն ստանալ, որն ընդունված է ողջ աշխարհում: