01/08/2014 16:40
Աշխարհի 82 խոշորագույն երկրները՝ ըստ «The Economist»-ի
«The Economist» հանդեսը հրապարակել է «Գործարար միջավայրի վարկանիշներ» վերնագրով զեկույց, որում ներառվել են աշխարհի 82 խոշորագույն երկրների տնտեսությունները, որոնք առավել գրավիչ են համարվում գործարար միջավայրի համար: Ըստ հանդեսի մեթադաբանության, հաշվի են առնվում տնտեսական և քաղաքական զարգացումները, որոնք հետագա հինգ տարիների ընթացքում իրենց ազդեցությունը կունենան աշխարհի 82 խոշորագույն տնտեսությունների վրա:
The Economist Intelligence Unit’s Country Forecast-ը իր վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առել 82 խոշորագույն երկրներում բիզնես միջավայրի որակն ու գրավչությունը, առանձնացնելով հետևյալ 10 չափորոշիչները՝ քաղաքական և մակրոտնտեսական միջավայր, շուկայական հնարավորություններ, ազատ ձեռներեցություն և մրցակցային քաղաքականություն, օտարերկրյա ներդրումներ, արտաքին առևտուր և վերահսկման քաղաքականություն, հարկեր, ֆինանսավորում, աշխատանքային շուկա և ենթակառուցվածքներ:
Զեկույցում ներկայացվում է քաղաքական, տնտեսական, և գործարար միջավայրի համապարփակ կանխատեսումներ, որոնք շարունակաբար թարմացվում և ամրագրվում են արտասահմանյան ներդրողների համար՝ բիզնես որոշումներ կայացնելիս:
Չնայած հանդեսը ԱՄՆ-ն համարում է գործարար միջավայրի համար գրավիչ վայր, սակայն միևնույն ժամանակ նշում է անվտանգության բնագավառում ռիսկերի, միջազգային լարված հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունների, ինչպես նաև երկու հիմնական քաղաքական կուսակցությունների միջև կտրուկ գաղափարական պառակտման և այլ խնդրիների մասին, որոնք իրենց ազդեցություն ունեն երկրի հարաբերական վարկանիշի վրա:
Ելնելով մեթոդաբանության նրբություններից և չափանիշներից զեկույցում չի հիշատակվում նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լյուքսեմբուրգի և Հայաստանի մասին: