01/08/2014 18:27
ԵԱՀԿ. «Boeing-777»-ի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները
Մալայզիական «Boeing-777» ինքնաթիռի կործանման վայրում դեռ մնում են մահացածների մարմինները: Այս մասին հայտարարել են դեպքի վայր հասած ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգ իրականացնող խմբի անդամները, գրում է ria.ru-ն:
«Մենք շատ կարճ ժամանակով կարողացանք լինել դեպքի վայրում և առաջին հայացքից պիտի ասենք, որ այնտեղ առանձնապես փոփոխություններ չկան: Այնտեղ մինչև հիմա մնում են մահացածներից մի քանիսի դիերն ու բազմաթիվ անձնական իրեր»,- լրագրողներին ասել է խմբի անդամներից մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ, ՌԴ և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել է ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողություններն ինքնաթիռի կործանման վայրում, որպեսզի ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կարողանան ուսումնասիրել այն: