01/08/2014 18:09
Վթար Գորիս-Տաթև ճանապարհին. Կա երեք զոհ
Այսօր` ժամը 15.37-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻն-ից հայտնում են, որ պարզվել է` միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 150 մետր շրջվել ձորը, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում զոհվել են:
Հրշեջ-փրկարարները 3 զոհերին դուրս են բերել ձորակից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: