01/08/2014 11:34
ԱՎԾ. ՀՀ դրամն արժևորվել է
2014 թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրված գների 0.9% նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի(հուլիսի 1-30-ի դրությամբ) 0.9% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
2014թ. հուլիսին 2013 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.9% նվազմանը զուգընթաց արձանագրվել է հաշվարկային փոխարժեքի 0.5% հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.2% և 1.2%-ով:
2014 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.2 դրամ, ինչը 0.8%-ով ցածր է 2013 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից (410.5 դրամ):