01/08/2014 19:33
Ձուն էժանացել է. Վիճակագրություն
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հուլիսին, 2013թ. հուլիսի համեմատ, նվազել է 13.8%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 3.8%-ով: Այս մասին տեղեկացնում են ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին, հունիսի համեմատ, գրանցվել է ձվի 16.3-1.1% գնանկում, իսկ մեկում՝ 3.3% գնաճ:
Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.7%-ով: