01/08/2014 15:04
Միխայիլ Գալուստյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենահայտնի բլոգերներից մեկը
«Роскомнадзор» պահանջել է Ռուսաստանի 7 ամենահայտնի բլոգերներին, նոր օրենքին համապատասխան, գրանցվել:
Lenta.ru-ի փոխանցմամբ, ամենահայտնի բլոգերների թվում են գրող Բորիս Ակունինը և Էդուարդ Լիմոնովը, երգիծաբան Միխայիլ Զադորնովը, հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը, բլոգեր Սերգեյ Դոլյան, նրա գործընկեր Դմիտրի Չերնիշևը և NewsMedia հոլդինգի նախագահ Աշոտ Գաբրելյանով:
Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օրենք, որը պարտավորեցնում է բլոգերներին գրացնում անցնել և հավասարեցնում է նրանց լրագրողների կարգավիճակին:
Դա վերաբերում է այն բլոգերներին, ովքեր օրական ունեն 3.000-ից ավելի այցելու:
Նրանց պարտավորեցնում են չօգտագործել իրենց բլոգերը պոռնոգրաֆիայի, հանցավորության քարոզման համար: Բացի այդ, բլոգերները պարտավոր են իրենց բլոգում տեղադրել իրենց անունը և ազգանունը, լուսանկար և էլեկտրոնային հասցե: