01/08/2014 11:21
Գազայի հատվածում 72-ժամանոց հրադադար է հայտարարվել
Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև հաստատվել է 72-ժամանոց մարդասիրական հրադադար:
Lenta.ru-ի փոխանցմամբ, հրադադարի մասին հայտարարությունը արվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի անունից:
Քերրին նշել է, որ ոչ մի երաշխիք չկա, որ 72 ժամ անց ռազմական գործողությունները չեն վերսկսվի:
«ՀԱՄԱՍ»-ը և Իսրայելը համաձայնվել են պահպանել եռօրյա հրադադարը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենց բանակը շարունակելու է ոչնչացնել այն թունելները, որոնց միջոցով Գազա զենք և զինամթերք է մատակարարվում: