01/08/2014 10:45
Հովհաննես Թամամյանը մեկուսացել է բոլորից. «Հայկական Ժամանակ»
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը, ով 2011 թվականին անազատության էր դատապարտվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», բանտից դուրս գալուց հետո «Հայկական ժամանակի» տեղեկացմամբ, մեկուսացել է Ծաղկաձորում և սահմանափակել է իր շփումներն արտաքին աշխարհի հետ:
Ըստ որոշ տեղեկությունների, ծաղկաձորյան իր շքեղ առանձնատանը Թամամյանը շփվում է միայն նեղ շրջանակի հետ: