01/08/2014 17:55
Հրադադարը պետք է հարգել. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և այդ առիթով իր մտահոգությունը հայտնել:
Այսպես` նա գրել է.
«Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարը պետք է հարգել»:
Նախորդող հրապարակումներ` Դիվերսիա սահմանագծում. Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ
ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի դիվերսանտներից խլված զենքը. Լուսանկարներ