01/08/2014 17:29
Լիբիա-Թունիս սահմանը կարող է փակվել փախստականների հոսքի պատճառով
Թունիսի արտգործնախարար Մոնժի Համդին հայտարարել է, որ իր երկիրը կարող է փակել Լիբիայի հետ սահմանը՝ հարևան երկրում անվտանգության ոլորտում իրադրության սրման պատճառով: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խուսափենք 2011-ին ստեղխված իրավիճակից, երբ Լիբիայում քաղաքացիական պատերազմի պատճառով փախստականների հոսք սկսվեց դեպի Թունիս: Լիբիայում անվտանգությանն առնչվող իրավիճակի սրման դեպքում սահմանը կփակվի»,- ասել է ԱԳ նախարարը:
Նշենք, որ Լիբիայում տիրող իրավիճակը երկրի քաղաքացիներին ստիպում է անցնել Թունիս: Հուլիսի 28-ից երկրի հարավ-արևելքում տեղակայված անցակետերից մեկով թունիսյան տարածք են անցել մոտ 8000 լիբիացիներ: