01/08/2014 11:48
Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. Կա 6 տուժած
Նախօրեին` ժամը 20.00-ին, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները և երկրորդ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կատարվում է քննություն: