01/08/2014 19:25
27-ամյա Նինան խոստովանել է, որ թոշակառուի դրամապանակ է գողացել
Հուլիսի 31-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 1928 թ. ծնված Շուրիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, գողացել են դեղատան ցուցափեղկին դրված իր դրամապանակը, որտեղ եղել է 100 ԱՄՆ դոլար, 1.000 ՌԴ ռուբլի և 72.000 դրամ` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները նույն օրը, ժամը 19.40-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Նինա Ղ.-ին: Վերջինս խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն: