01/08/2014 14:18
Թայվանում պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ (Տեսանյութ)
Թայվանի Գաոսյուն քաղաքում որոտացած մի քանի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, ևս 270-ը՝ վիրավորվել է:
Vesti.ru-ի փոխանցմամբ, պայթյունները որոտացել են գազի արտահոսքի պատճառով, իսկ դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները և փրկարարները:
Բոլոր վիրավորները շտապ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Նախնական տվյալներով պայթյունները տեղի են ունեցել ստորգետնյա գազամուղերում արտահոսքի պատճառով:
Նշվում է, որ Գաոսյուն քաղաքում գտնվում է մի քանի նավթաքիմիական գործարան: