01/08/2014 14:38
Թուրք ոստիկանները գաղտնալսել են Իրանի դեսպանության հեռախոսազանգերը
«Թուրք ոստիկանները գաղտնալսել են Անկարայում Իրանի դեսպանության հեռախոսազանգերը»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Ստամբուլի դատարաններից մեկում քննվող 11 թուրք ոստիկանների դատական գործի շրջանակներում բացահայտվել է, որ վերջիններս անօրինական կերպով գաղտնալսել են Թուրքիայում Իրանի դեսպանության հեռախոսազանգերը:
Գաղտնալսման ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում թուրքական դատարաններում քննվում են «ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի» գործով անցնող ավելի քան 60 ոստիկանների գործերը: