01/08/2014 12:20
Թուրք կանայք «սելֆիներով» ֆլեշ մոբ են արել երկրի փոխվարչապետի դեմ
Թուրք կանայք յուրահատուկ ֆլեշ մոբով պատասխանել են երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առնչի այն հայտարարությանը, թե թուրք կանայք պետք է ավելի քիչ ժպտան:
Կանայք սոցիալական ցանցերում տեղադրել են 300 հազարից ավելի ժպտացող «սելֆիներ»: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Անչը կոչ էր արել կանանց ավելի քիչ ծիծաղել և իրենց պահել լուրջ ու դաստիարակված: Նա նաև քննադատել էր հասարակության մեջ մեծ տարածում ունեցող հեռուստասերիալները: