01/08/2014 17:08
Ժիրինովսկին շոգերին դիմակայելու համար մտել է շատրվաններից մեկը (Տեսանյութ)
Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և իր կուսակիցները անտանելի շոգերի դեմ պայքարելու համար լողացել են Մոսկվայի Մանեժյան հրապարակի շատրվանում:
Topnews.ru-ի փոխանցմամբ, Ժիրինովսկին, մոտենալով շատրվանին, հանել է վերնաշապիկը և լողացել շատրվանում: Դրանից հետո նա սկսել է պաղպաղակ բաժանել երիտասարդներին:
Քաղաքական գործչի այդ քայլը հավանության է արժանացել անցորդների կողմից, որոնք լուսանկարվել են նրա հետ: