02/08/2014 10:05
Սովորեք գոնե Սևանում Սևանին չհայհոյել. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.
«Աշխարհի ամենատաք, ամենահանդարտ, ամենաանվտանգ» ամենաբարեբեր, ամենահամբերատար, ամենաչհասկացված, ամենաչքնաղ ջուրը: Ամենաշատ հայհոյված ջուրը, որի ափին այս եղանակին ամեն շաբաթվա վերջին հավաքվում է երկրում մեծացած մարդկանց գրեթե կեսը:
Ոտքը մեքենայից դնում են գետնին ու հայհոյում՝ քամուն, սառը ջրին, ֆանտաստիկ արևին, ափի քարին ու հայհոյանքը բերաններում՝ անցնում են մի կտոր հաց սարքելուն: Հետո մի հատ էլ հաց ուտելիս են հայհոյում՝ եզրահանգելով, որ՝ էսի էթալու տեղ չի, հետո մի կտոր հացից ու մնացածից քանդուքարափ եղած, մտնում են ջուրը ու մի հատ էլ էդտեղ՝ ջրի մեջ են հայհոյում:
Ախր դուք Սևանին ճանաչում եք, որ հայհոյում եք: Քարտեզի վրա չեք էլ գտնի էդ հրաշքը, եթե կապույտով չներկեն …Դուք այնքան բան չգիտեք Սևանի մասին, որ ձեր մնացած օրերը չեն էլ հերիքի, որ իմանաք, սովորեք: Սովորեք գոնե Սևանում Սևանին չհայհոյել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: