02/08/2014 11:08
Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդի այսօրվա զոհերն արդեն անցան 8-ը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` հայկական կողմն ունի մեկ զոհ, իսկ ադրբեջանական կողմը` երեք զոհ և 7 վիրավոր:
Քիչ առաջ, սակայն, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ադրբեջանական կողմի զոհերի թիվն ավելացրել է:
Ա. Հովհաննիսյանը գրել է հետևյալը.
«Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը»: