02/08/2014 11:53
Ավտովթար Երևանում. Կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր` ժամը 01.50-ին, 1966 թ. ծնված Գևորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենայի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պատահարի հետևանքով Գ. Աղեկյանը և նրա ուղևորներ` 1987 թ. ծնված Գագիկ Փութոյանը և 1989 թ. ծնված Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարեն Աղեկյանը հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: