02/08/2014 12:27
ԱՎԾ. Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնանկում
2014թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի` 2.0%, ոսկերչական ապրանքների`0.9%, վառելիքի՝ 0.8%, անձնապիտո ապրանքների՝
0.8%, շինանյութերի` 0.7%, այգեգործական ապրանքների` 0.6%, գեղահարդարման ապրանքների՝ 0.4%, գորգեղենի՝ 0.3%, խոհանոցային սպասքի` 0.3%, դեղամիջոցների` 0.3%, գրենական պիտույքների` 0.3% գնանկումով: Այս մասին տեղեկացնում են ԱՎԾ-ից:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է լվացող միջոցների` 0.3%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.4%, տեքստիլեղենի՝ 0.5%, մշակույթի ապրանքների` 4.0% գնաճ, իսկ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա
համեմատ մնացել է անփոփոխ:
2014թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014 թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.3% և 2.2%-ով, իսկ 2013 թ. դեկտեմբերի համեմատ` 2.2% և 2.1%-ով:
Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2014 թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.8-0.1% գնանկում, իսկ մյուս 5-ում` 0.1-0.7% գնաճ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով: