02/08/2014 10:36
Դատարանը Միխեիլ Սաակաշվիլուն կալանավորելու որոշում է կայացրել
Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով որոշում է կայացրել կալանավորել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Այս մասին հայտնում է BBC-ին:
Մ. Սաակաշվիլին մի շարք նախկին նախարարների հետ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ: Նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում:
Նախկին նախագահի փաստաբանները հայտնել են, որ մտադիր են բողոքարկել այս որոշումը:
Մ. Սաակաշվիլին նախագահական ընտրություններից հետո լքել է Վրաստանի տարածքը, սակայն իր դեմ առաջադրված մեղադրանքը անվանել է «զուտ քաղաքական»:
Նա ասել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները դատական համակարգը վերածել են «քաղաքական հետապնդման գործիքի» և ինքը մտադիր չէ մասնակցել այդ «խաբեությանը»:
Նախորդող հրապարակում՝ Վրաստանի նախկին նախագահի Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել