08/08/2014 11:10
Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում է. «Ժողովրդի մարտական ոգին բարձր է»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ից աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Սեյրան Օհանյանը սկզբում այցելել է առաջնագիծ, ապա եղել մի շարք գյուղերում, այսօր էլ այցելությունները շարունակվելու են:
«Նախարարը հանդիպել է մարդկանց, որոնք նրանց դիմել են իրենց խնդիրներով՝ հիմնականում տնտեսական, և նախարարը օգնել է նրանց: Զինվորների և գյուղացիների մարտական ոգին բարձր է»,-ասաց նա:
Ա. Հովհաննիսյանը ասաց, որ նախարարի այցը շարունակվելու է մինչև այսօր երեկոյան:
Նախորդող հրապարակում՝ ՊՆ. Ռազմաքաղաքական ջանքերի շնորհիվ լայնամասշտաբ պատերազմի հենք չկա