13/08/2014 16:05
«Թուրքիայի վարչապետի պաշտոնում կնշանակվի նա, ով կենթարկվի Էրդողանին»
Թուրքիայումառայժմ բաց է մնացել միայն վարչապետի պաշտոնը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Էրդողանի նախագահության օրոք ով կնշանակվի Թուրքիայի նոր վարապետի պաշտոնում:
«Թե ով կստանձնի այդ պաշտոնը, պարզ կդառան միայն օգոստոսի 27-ին՝ ԱԶԿ-ի նիստ ժամանակ, որը վարելու է Էրդողանը»,- նշեց թուրագետը:
Հարցին՝ իսկ ովքե՞ր են հավանական թեկնածուները՝ նա նշեց, որ այս օրերին շրջանառվում է մի քանի անուն, բայց վաղ է որևէ կանխատեսում անել:
«Ստույգ անուններ նշել չեմ կարող, բայց հիմնականում շրջանառվում է երկու թեկնածուի անուն: Մեկը նախկին նախագահ Աբդուլա Գյուլն է, ով արդեն պաշտոնապես հայտարարել է, թե պատրաստվում է վերադառնալ ԱԶԿ, իսկ երկրորդը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Բացահայտ թեկնածուները նրանք են, ովքեր ֆավորիտ են հանդիսանում: Պետք է սպասել զարգացումներին: Ամեն դեպքում կլինի նա, ով կենթարկվի Էրդողանին»,-ասաց նա: