14/08/2014 11:20
Դմիտրի Մեդվեդևի Twitter-ը կոտրել են ու հրաժարականի մասին կեղծ գրառում արել
Հաքերները կոտրել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Twitter-ի էջը: Այս տեղեկատվությունն «Իտառ-ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հաստատել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ այսօր առավոտից Դ. Մեդվեդևի միկրոբլոգում հայտնվել են մի քանի ուշագրավ գրառումներ:
Մասնավորապես վարչապետի անունից գրել են, որ նա հեռանում է կառավարությունից և ցանկանում է զբաղվել լուսանկարչությամբ:
Անդրադարձ կա նաև Ղրիմի հարցին:
«Ղրիմը մերը չէ: Խնդրում եմ տարածել»,- վարչապետի անունից գրել են հաքերները: