14/08/2014 14:13
Յոհանեսբուրգում սատկել է Աֆրիկայի վերջին սպիտակ արջը
Յոհանեսբուրգի կենդանաբանական այգում սատկել է Աֆրիկայի վերջին սպիտակ արջը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ 28-ամյա Վան անունով սպիտակ արջը սատկել է ընկերուհու կարոտից: Բացի այդ, տեղի անասնաբույժների խոսքով, կենդանին սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել:
Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ Վանն ու նրա ընկերուհի Ջիրբին միասին էին 6-ամսականից: Նման ընկերությունը սպիտակ արջերի համար եզակի երևույթ է, քանի որ նրանք սովորաբար նախընտրում են միայնակ կյանքը:
Նշենք, որ Ջիրբին սատկել էր այս տարվա հունվարին: Դրանից հետո Վանը հրաժարվել է ուտելիքից և անգամ ջրում լողալուց: