15/08/2014 14:25
Ռոբին Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ
Դերասան Ռոբին Ուիլյամսը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ մեջբերելով Ուիլյամսի կնոջ խոսքերը:
«Նա պատրաստ չէր հրապարակավ պատմել իր հիվանդության մասին»,- ասել է Ռոբին Ուլյամսի այրին:
Բացի այդ, նա նշել է, որ ամուսինը տառապում էր երկարատև դեպրեսիայից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռոբին Ուիլյամսին մահացած են գտել Կալիֆորնիայի իր տանը: Մահվան պատճառը եղել է շնչահեղձությունը: Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել:
Նախորդող հրապարակում՝ Դերասան Ռոբին Ուիլյամսին գտել են մահացած