16/08/2014 11:15
Գերմանիան գաղտնալսել է Հիլարի Քլինթոնին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսը գաղտնալսվել է Գերմանիայի հետախուզական ծառայությունների կողմից, նրա՝ կառավարական ինքնաթիռով թռչելու ժամանակ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Գերմանական լրատվամիջոցները հայտնել են, որ խոսակցությունը պատահաբար է գաղտնալսվել և որևէ պլանի մաս չի կազմել և հիմարություն է եղել, որ այն չի ջնջվել միանգամից:
Լրատվամիջոցները նաև գրել են, որ որոշ փաստաթղթերի համաձայն՝ ավելի վաղ Գերմանիան հանձնարարություն է տվել երկրի հետաքննական ծառայությանը, որ լրտեսեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրին, սակայն, թե որին, չի հաղորդվում: