16/08/2014 11:23
Իրաքի հյուսիսում սպանվել է 80 քուրդ-եզդի. Բազմաթիվ կանանց առևանգել են
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նախօրեին Իրաքի հյուսիսիսում` Իրաքյան Քուրդիստանի նահանգում, սպանել են մոտ 80 քուրդ-եզդիների: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում անելով տեղի իշխանություններին:
«Նրանք օրվա երկրորդ կեսին եկան այդ տարածք մեքենաներով ու սկսեցին սպանել: Ասում էին` կամ ընդունեք սունի իսլամ, կամ սպանվելու եք»,- լրատվամիջոցին պատմել է տեղի քուրդ պաշտոնյա Խոշիյար Զիբարին:
Բացի այդ, մեկ այլ պաշտոնյայի խոսքով, գյուղերից առևանգվել են բազմաթիվ կանայք: