18/08/2014 14:44
Հալեպում նշվել է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը. Լուսանկարներ
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առիթով նախօրեին Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի Էսկյուրան գյուղի եկեղեցում պատարագ է մատուցվել: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-ի էջից:
Օրվա պատգամը փոխանցեց Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը՝ հետևյալ բնաբանով՝ «Աստծո մոտ անկարելի բաներ չկան»:
Ապա հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ խաղողի և մատաղի օրհնություն: