18/08/2014 14:28
Լրատվամիջոց. Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակողը հայ է եղել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակողը, ամենայն հավանականությամբ, ազգությամբ հայ է: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Հրապարակման համաձայն՝ օգոստոսի 18-ի գիշերը «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանով 2 կրակոց է արձակել Թուրքական Հանրապետության զինանշանի ուղղությամբ և դիպել նշանակետին:
Կրակոցների ձայնին անմիջապես արձագանքել են մոտակա կարևոր վարչական շենքերը հսկող ոստիկանները: Ավելի ուշ տղամարդը ձերբակալվել է: Դրդապատճառները նա չի մանրամասնել, սակայն լրատվամիջոցի փոխանցմամբ` պատճառը, հնարավոր է, հայ-թուրքական հարաբերություններն են:
Նախորդող հրապարակում՝ Մոսկվայում հրացանով կրակել են Թուրքիայի դեսպանատան վրա