18/08/2014 13:47
Հարսանիքից հետո ամուսինը այրել է կնոջը
ՌԴ Վոլգոգրադի մարզում տղամարդը երիտասարդ կնոջն այրել է անմիջապես հարսանիքից հետո՝ կասկածելով նրան դավաճանության մեջ: Այս մասին հաղորդում է Vesti-ն:
Օգոստոսի 16-ին 27-ամյա կնոջը խոր այրվածքներով հասցրել են հիվանդանոց, նրա մարմնի 80 տոկոսն այրված է եղել, տուժածին չեն կարողացել փրկել:
Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա մի տղամարդու, ով մահացած կնոջ ամուսինն է: Պարզվել է, որ դեպքի նախորդ օրը տեղի է ունեցել զույգի հարսանիքը:
«Ինչ-որ պահի անսթափ տղամարդը կասկածել է երիտասարդ կնոջը դավաճանության մեջ, նրա վրա սպիրտ է լցրել ու այրել»,- հաղորդում են Վոլգոգրադի մարզի ՆԳՆ վարչությունից:
Կասկածյալը ձերբակալված է` միտումնավոր առողջությանը ծանր վնասվածքներ պատճառելու համար, որը հանգեցրել է մահվան: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: