18/08/2014 18:10
Մալայզիայում հայ ընտանիքի հյուրանոցում ելույթ են ունենալու հայ կատարողները
Օգոստոսի 30-ին Մալայզիայում կկայանա «Հայաստան. Մեր ժառանգությունը» խորագրով հայ մշակույթին նվիրված համերգ. հայ կատարողների մասնակցությամբ համերգը տեղի կունենա «Ջորջթաունի ամենամյա փառատոն» (Annual Georgetown Festival) փառատոնի շրջանակներում, որը անց է կացվում օգոստոսի 1- 31-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Համերգը կկայանա «Eastern & Oriental hotel» հյուրանոցում, որը կառուցվել է 19-րդ դարում, հայ ընտանիքի կողմից, Ջորջթաունում՝ Մալայզիական Պենանգ կղզում: Կազմակերպիչների հաղորդմամբ, կլինեն դասախոսություններ հայ մշակութային ժառանգության և Պենանգ կղզու պատմության մեջ հայերի կարևոր դերի մասին: