18/08/2014 17:22
«Ռոմեոն և Ջուլիետը»` արաբա-իսրայելական երանգներով
Իսրայելա-արաբական հարսանիքի պատմությունը ստիպում է հիշել շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետին»: Ամուսնական զույգերից ամուսինը 26-ամյա արաբ-մուսուլման է, իսկ հարսնացուն` 23-ամյա հրեուհի. Նրանց հարսանիքը փորձել է խափանել «Լախվա» կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է Vesti-ին:
«Լախվայի» ակտիվիստները կտրուկ դեմ են տարածաշրջանում խառնամուսնություններին: Վերջին շրջանում զույգը սպառնալիքներով և անեծքներով զանգեր է ստացել: Իսկ հրեուհի կանայք, ովքեր արդեն ունեցել են արաբների հետ հարաբերությունների փորձ, նույնիսկ հոլովակ են պատրաստել, որտեղ պատմում են մուսուլմանական ընտանիքում կանանց սպասվող սարսափների մասին:
Երիտասարդներին սատարել է Ռիշոն-լե-Ցիոն միջազգային դատարանը: Միջէթնիկական ամուսնությունների հակառակորդներին թույլ են տվել արտահայտվել հարսանիքից միայն 200 մետր հեռավորության վրա, իսկ նորապսակներին պաշտպանել են 3 տասնյակ անվտանգության ներկայացուցիչներ: