19/08/2014 14:58
Վառելիքի բազայում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կայարանի մոտակա վառելիքի բազայում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևասն-Սևան 13-րդ կմ-ի մոտակայքում՝ վառելիքաքսուկային նյութերի պահեստում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.20-ին: Դատարկ հորում այրվել վառելիքի նստվածք: